Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ներկայացուցիչ (NBA) «Ֆինիքս Սանզի» կենտրոնական Դեանդրե Էյթոնը, որն այժմ սահմանափակ ազատ գործակալի կարգավիճակ ունի, խոշոր առաջարկ է ստացել «Ինդիանա Փեյսերսից», հայտնում է ESPN-ը։
«Ինդիանան» 133 միլիոն դոլար արժողությամբ 4 տարվա պայմանագիր է առաջարկել 23-ամյա բասկետբոլիստին։ Դա NBA-ի պատմության ամենախոշոր առաջարկն է:
Այժմ «Ֆինիքսը» 48 ժամ ունի ամերիկացուն նույն պայմանները առաջարկելու համար: Եթե դա տեղի չունենա, ապա Էյթոնի տրանսֆերային իրավունքն ավտոմատ կանցնի «Ինդիանային», իսկ նրա նախկին ակումբը փոխհատուցում կստանա։
NBA-ի նախորդ մրցաշրջանում Էյթոնը միջինը վաստակել է 7,2 միավոր և գրանցել 10,2 անդրադարձ: Նա 2018 թվականից է պաշտպանում «Ֆինիքս Սանզի» գույները:


