«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոստովանել է, որ դժգոհ է ակումբում նվաճած տիտղոսների քանակից։
«Խոստովանում եմ` երբ պայմանագիր էի կնքում «Բարսելոնայի» հետ, չէի կարծում, որ չորս տարում նվաճելու եմ Իսպանիայի չեմպիոնության, երկրի գավաթի ու Սուպերգավաթի ընդամենը մեկական տիտղոս։ Ակնկալում էի, որ նվազագույնը երկու անգամ ավելի շատ տիտղոս կնվաճեմ, ուստի հիասթափված եմ, սակայն որոշ իրողություններ դժվար է գուշակելը»,- նիդերլադնցի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում Voetbal International-ը։
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2019 թ. հուլիսին, 226 խաղում խփել 18 գոլ, կատարել 22 արդյունավետ փոխանցում։