Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայի» հետ երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Կիսապաշտպանը, նոր պայմանագրի համաձայն, կստանա տարեկան 9-10 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ Դե Յոնգի հրաժարագինը 400 միլիոն եվրոյի փոխարեն կկազմի 500 միլիոն եվրո:
28-ամյա ֆուտբոլիստը կատալոնական գրանդում է 2019 թվականից: Դե Յոնգը «Կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 267 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 19 գոլով և 24 ասիստով:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

