«Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հերքել է լուրերը, թե տարեկան շուրջ 37 միլիոն եվրո աշխատավարձ է ստանում կատալոնական ակումբում։
«Լրագրողները շատ բան են ասել իմ մասին, իբր ես չեմ ցանկացել վիրահատվել ու ինձ շատ գումար են վճարում։ Խոսվում էր տարեկան 37 միլիոնի մասին։ Սակայն իրականությունը շատ հեռու է այդ թվից։ Չեմ կարող ամեն ինչ պատմել, բայց դա ճիշտ չէ»,- Դե Յոնգի խոսքը մեջբերում է Barça One-ը։
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստն այս տարվա ապրիլից չի խաղում կրկնի վնասվածքի պատճառով։