Logo

Դե Ռոսին գնել է հարազատ ակումբը և փրկել է սնանկացումից

18:31 / 24.01.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Ռոմայի» լեգենդ Դանիելե Դե Ռոսին ձեռք է բերել Դ Սերիայում հանդես եկող «Օստիամարե» ակումբը, հայտնում է Corriere della Sera-ն:

Դե Ռոսին նման քայլով ակումբին փրկել է սնանկացումից և խոստացել է լուծել տնային ստադիոնի խնդիրները (արենան չի համապատասխանում անվտանգության չափանիշներին):

«Օստիամարեն» Դանիելե Դե Ռոսիի հարազատ ակումբն է: Իտալական ֆուտբոլի աստղը կարիերան սկսել է այդ ակումբում, իսկ հետո 18 տարի անցկացրել է «Ռոմայում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ