Logo

Դե Ռոսին բանակցում է ԱՊԼ-ն ներկայացնող ակումբի հետ

11:38 / 02.04.2025Ֆուտբոլ
null

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին բանակցություններ է վարում «Վուլվերհեմփթոնի» հետ, գրում է La Gazzetta dello Sport-ը:

«Գայլերն» այժմ 17-րդն են ԱՊԼ մրցաշարային աղյուսակում, և ակումբի ղեկավարությունը դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրային հեռացնելու հնարավորությունը: Դե Ռոսին միջնորդների միջոցով հայտնել է անգլիական ակումբի ներկայացուցիչներին, որ հետաքրքրված է համագործակցությամբ, քանի որ իր ընտանիքն ապրում է Անգլիայում, ինքն էլ շտապում է մարզչական աշխատանքի վերադառնալ:

41-ամյա մասնագետը հեռացվեց հռոմեական ակումբից անհաջող ցուցանիշներից հետո, իսկ նրան փոխարինելու եկավ Կլաուդիո Ռանիերին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ