Logo

Դե Ռոսի. «Մոուրինյուին հարցրեք՝ ինչու էր վախի մասին խոսում, ես բնավորություն եմ տեսնում»

17:56 / 28.01.2024Ֆուտբոլ
null

«Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին մեկնաբանել է թիմի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերը, ով կարծում էր, որ իտալական թիմի ֆուտբոլիստները թույլ հոգեբանություն ունեն:

«Դուք նշեցիք Մոուրինյուի անունը, լավ կլինի նրան հարցնեք, թե ինչու էր ֆուտբոլիստների աչքերում վախ տեսնում:

Ես կարող եմ գնահատել այն, ինչ տեսնում եմ: Նկատում եմ, որ իմ ֆուտբոլիստները բնավորություն ունեն: Կրիստանտեն ու Սպինացոլան Եվրոպայի չեմպիոն են դարձել՝ հաղթելով Անգլիային նրա ստադիոնում: Ընդհանրապես չեմ կարծում, որ «Ռոմայի» ֆուտբոլիստները թույլ բնավորություն ունեն»,- մարզչի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Ռոմայի» ղեկին իտալացին անցկացրել է մեկ խաղ է, որում «Գայլերը» 2:1 հաշվով հաղթել են «Վերոնային»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ