Logo

Դե Մինոր. «Ընդամենը 2 տեղով բարձրացա վարկանիշային աղյուսակում և միանգամից տարբերություն զգացի»

13:41 / 04.02.2025Թենիս
null

Աշխարհի 8-րդ ռակետ Ալեքս դե Մինորը պատմել է, թե որքան է տարբերվում թենիսիստի կյանքը, երբ նա հայտնվում է վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում:

«Այդ ամենը զարմանալի է: Երկու տարի առաջ ես վարկանիշային աղյուսակում 11-12 տեղերում էի: Հետո բարձրացա լավագույն տասնյակ և միանգամից հայտվեցի մեդիայի ուշադրության կենտրոնում: Հիմա ավելի մեծ ճնշում եմ զգում, որովհետև ինձնից սպասելիքներն ավելի մեծ են, քան նախկինում»,- ավստրալացու խոսքը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը:

Դե Մինորն այժմ Ռոտերդամում է ու պատրաստվում է ATP-500 կարգի մրցաշարի մեկնարկին: 1/16 եզրափակիչում ավստրալացու մրցակիցը Բելգիայի ներկայացուցիչ Դավիդ Գոֆենն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ