Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիխտը համեմատել է թիմի նախկին գլխավոր Յուլիան Նագելսմանին և նրան փոխարինած Թոմաս Տուխելին:
«Նագելսմանը միշտ ցանկանում էր, որ մենք արագ և ինտենսիվ հարձակվենք, իսկ Տուխելը շեշտը դնում է գնդակի վերահսկման, հանգստության և ճշգրիտ փոխանցումների վրա: Ըստ իս, սա ամենամեծ տարբերությունն է, հակադիր փիլիսոփայություններ են, սակայն երկուսն էլ կարող են հաջողություն բերել:
Մենք շատ լավ հարաբերություններ ենք պահպանում Թոմասի հետ, շատ ենք խոսում խաղադաշտում աշխատանքի մասին և այլն»,- Դե Լիխտի խոսքը մեջբերում է Sport1-ը:
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը 2023 թվականի մարտին է գերմանական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Յուլիան Նագելսմանին:


