Մյունխենի «Բավարիայի» նորեկ, հոլանդացի կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտը նշել է կարիերայի ամենաբարդ մրցակցին:
«Ամենամեծ խնդիրներն ինձ համար առաջադրել է Լերոյ Սանեն: Նիդեռլանդներ - Գերմանիա հանդիպման խաղում էր: Ես նրա դեմ անհատապես պաշտպանվեցի ամբողջ խաղադաշտում, նա խուսափողական էր։ «Բավարիա» տեղափոխվելուց հետո ես նրան այդ մասին ասել եմ»,- Մատեյս դե Լիխտի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն:
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների հավաքականի ֆուտբոլիստը հուլիսի 19-ին էր Թուրինի «Յուվենտուսից» 67 միլիոն եվրոյով տեղափոխվել Գերմանիայի չեմպիոն «Բավարիա»: Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեն 2020 թվականի հուլիսից է խաղում մյունխենյան թիմում:


