Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատեյս դե Լիխտն ասել է՝ ինչու է որոշել հեռանալ Թուրինի «Յուվենտուսից»։
«Երբ «Յուվենտուս» եկա՝ ավելի հարձակողական ֆուտբոլի սպասումներ ունեի, քան իրականում կար։ Այդ ժամանակ թիմը Սարին էր մարզում, իսկ նրա «Նապոլին» ու «Չելսին» ակտիվ էին հարձակման գծում։
Սպասում էի, որ թուրինյան ակումբը կխաղա «Այաքսի» ոճով, բայց, ցավոք, Սարին մեկ տարի անց հեռացավ»,- Դե Լիխտի խոսքն է մեջբերում Football Italia-ն։
2021/22 մրցաշրջանում Դե Լիխտը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 42 խաղի, խփել 3 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում։


