Logo

Դե լա Ֆուենտեն նշել է Իսպանիայի հավաքականի ամենաառանցքային խաղը Եվրո-2024-ում

19:26 / 04.09.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն նշել է, թե իր թիմի համար որ խաղն է եղել ամենաառանցքայինը Եվրո-2024-ում.

«Ամենաառանցքայինն Իտալիայի դեմ հանդիպումն (1-0) էր։ Եթե պարտվեինք այդ խաղում, բամբասանքներ կսկսվեին նորից։ Ժամանակն էր, որ ցույց տայինք` ինչի ենք ընդունակ։ Ես դեռ կարծում եմ, որ Իտալիան հիանալի ազգային հավաքական ունի, բայց այդ հանդիպումը մեզ ստիպեց հասկանալ, թե ինչ արժենք ունենք մենք։ Այդ հաղթանակը հսկայական խթան էր, և մենք այդ էներգիան օգտագործեցինք Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի դեմ խաղերում»,- մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Ֆուրիա ռոխան» Գերմանիայում կայացած Եվրոպայի  առաջնությունում հաղթեց բոլոր 7 խաղերում և չորրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Իսպանիայի հավաքականն Իտալիային հանդիպել էր խմբային փուլի երկրորդ տուրում և Լոնդոնի «Արսենալի» նորեկ Ռիկարդո Կալաֆիորիի ինքնագոլի շնորհիվ հաղթել 1-0 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ