Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կարծում է, որ «Ֆուրիա ռոխան» աշխարհում լավագույնն է պրեսինգի առումով։
«Պետք է միշտ կատարելագործվել։ Մինչև կյանքի վերջ էլ կարող ես ավելի լավ անել աշխատանքդ։ Եթե խոսենք պաշտպանությունից, միանշանակ, որոշ փոփոխություններ կկատարեի։ Իսպանիան աշխարհում լավագույնն է պրեսինգի դիմում, բայց կարող ենք ավելի լավ համակարգել մեր գործողությունները։
Հարձակվելիս մեր ֆուտբոլիստների արագությունը երբեմն հանգեցնում է հապճեպ գործողությունների։ Կարծում եմ՝ պետք է ավելի շատ տոկունություն ավելացնել, ավելի լավ գնահատել պահերը։ Դրա համար մեզ ժամանակ է հարկավոր։ Պետք է նաև երիտասարդ խաղացողները փորձ հավաքեն։
Ամփոփելով` կարող եմ ասել, որ միշտ հնարավոր է ավելի լավը դառնալ։ Առանցքային դեր է խաղում նաև խաղացողների վերաբերմունքը. նրանք պետք է ձգտեն ավելիին»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնությունում և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 9-ին մրցելու է Ֆրանսիայի թիմի դեմ։ 63-ամյա Լուիս դե լա Ֆուենտեն իսպանացիներին մարզում է 2023 թ. հունվարից։