Իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան շուտով կարող է նոր ակումբ ունենալ։
33-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը», հայտնում է Daily Express-ը։ Կողմերը համաձայնության հասնելու դեպքում կկնքեն պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Ավելի վաղ «Կաչաղակների» գլխավոր մարզիչ Էդի Հաուն նշել էր, որ իրենք չեն պատրաստվում առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր դարպասապահ հրավիրել, սակայն ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ հիմնական դարպասապահ Նիք Պոպի վնասվածք ստանալուց հետո անորոշ ժամանակով շարքից դուրս մնաց նաև երկրորդ դարպասապահ Մարտին Դուբրավկան։
Դավիդ Դե Խեան այս տարվա ամռանը ազատ գործակալի կարգավիճակում հեռացավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», որտեղ անցկացրել էր 12 մրցաշրջան։