«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի արտագնա խաղում «Լիվերպուլից» 7 գոլ բաց թողնելուց հետո դիմել է երկրպագուներին:
«Ես հասկանում եմ, որ նման իրավիճակում նման հաղորդագրություններն այնքան էլ տեղին չեն։ Մեզ համար աղետալի պահ է: Նման արդյունքն ուղղակի անընդունելի է։ Մենք պարտավորություններ ունենք այս ակումբի հանդեպ, պատասխանատու ենք այս տարբերանշանի համար։
Առջևում շատ հանդիպումներ կան, մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա»,- սոցցանցերում գրել է Դե Խեան:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» 25 խաղից հետո 49 միավորով երրորդն է: