Logo

«Բարսելոնայում» վստահ են, որ Դե Յոնգը ժամանակ է ձգում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:05 / 16.08.2022• ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայում» վստահ են՝ նիդեռլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հրաժարվում է բանակցություններ վարել, որպեսզի ժամանակ ձգի:  

Diario Sport-ի հաղորդմամբ՝ անգլիական «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում են տրանսֆերային պայքարը 25-ամյա ֆուտբոլիստի համար: Երկու ակումբներն էլ պատրաստ են 80 միլիոն եվրո վճարել գործարքի կայացման համար: 

Դե Յոնգն ու գործակալը ժամանակ են ձգում, որ առավել շահավետ առաջարկ ստանան: Կատալոնացիները պատրաստ են թիմում պահել ֆուտբոլիստին, եթե վերջինս համաձայնի աշխատավարձի կրճատման:

Transfermarkt-ը Դե Յոնգի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ