Կատալոնական «Բարսելոնայի» նիդեռլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը որոշել է չհեռանալ թիմից, հայտնում է Diario Sport-ը։
25-ամյա ֆուտբոլիստն ու նրա գործակալը պատրաստ են ակումբի հետ պայմանագրի ձևափոխման հարցում բանակցություններ վարել։ Սպասվում է, որ Դե Յոնգն ֆինանսական մեծ զիջումների կգնա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նիդեռլանդցու ծառայություններով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» են հետաքրքրված։
2021/22 մրցաշրջանում Ֆրենկի դե Յոնգը մասնակցել է 47 խաղի, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։


