Կատալոնական «Բարսելոնայի» նիդեռլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից, հայտնում է Sport-ը:
«Բարսելոնան» աշխատավարձերի բյուջեն կայունացնելու խնդիր ունի, սակայն ըստ պայմանագրի՝ ընթացիկ մրցաշրջանում Դե Յոնգի աշխատավարձը զգալի աճելու է՝ դառնալով մոտ 21 միլիոն եվրո: Ստեղծված իրավիճակում ակումբի ղեկավարությունը որոշել է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:
25-ամյա նիդեռլանդցու ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»: Դե Յոնգը մտափոխվել ու որոշել է ընդունել մանչեսթերյան ակումբի առաջարկը:
Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:


