Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է հաջորդ ամառ փոխել ակումբը, հայտնում է Fichajes-ը:
31-ամյա դարպասապահի գործակալը բանակցություններ է վարում իսպանական «Բետիսի» հետ, որը գլխավորում է Մանուել Պելեգրինին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դե Խեան չի մտնում անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի երկարաժամկետ ծրագրերի մեջ: Հոլանդացի մասնագետը ցանկանում է հրավիրել Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակին:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Դավիդ դե Խեան մասնակցել է 10 խաղի, բաց թողել 15 գնդակ: