Logo

Դե Խեա. «Պետք էր շատ ավելի շուտ գոլ խփել»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:32 / 14.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Կիպրոսի «Օմոնիայի» նկատմամբ տնային հաղթանակի (1-0) մասին:

«Մենք կռվեցինք մինչև վերջ: Խաղն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ էր: Պետք էր շատ ավելի շուտ գոլ խփել, քանի որ հնարավորությունները շատ էին։

Արդյունքում մեզ հաջողվեց գոլ խփել վերջում, ուստի լավ ենք տրամադրված։ Մեր նպատակն է խմբում զբաղեցնել առաջին տեղը։ Մեզ անհրաժեշտ է հաղթել մնացած երկու հանդիպումներում»,- 31-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» E խմբում 9 միավորով 2-րդն է: Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը 3 միավոր է զիջում առաջին տեղում գտնվող իսպանական «Ռեալ Սոսյեդադին», որը ժամանակից շուտ ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր։

«Մանչեսթեր Յունայթեդի» յուրատեսակ ռեկորդը Եվրոպա լիգայում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ