Logo

Դե Ձերբին պատրաստ է հեռանալ «Մարսելի» գլխավոր մարզչի պաշտոնից

13:53 / 09.11.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ի 11-րդ տուրում տնային խաղում «Օսերին» պարտվելուց (1-3) հետո «Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ։

«Այս պարտության պատասխանատվությունը պետք ինձ վրա վերցնեմ։ Տնային խաղերում ակնհայտ է, որ խնդիրներ ունենք։ Չեմ ցանկանում արդարանալ և հիմարություններ ասել։ Եկել եմ այստեղ փորձ հավաքելու։ Եթե խնդիրը ես եմ, միանշանակ, պատրաստ եմ հեռանալ։

Փողն ինձ համար որոշիչ չէ։ Պետք է գոհ լինես կատարածդ աշխատանքից։ Չեմ կարող որևէ վատ բան ասել խաղացողներիս հասցեին։ Եթե հեռանամ, այստեղ կթողնեմ սիրտս և ոգիս»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

«Մարսելն» անցկացրած 11 խաղում վաստակել է 20 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Պրովանսյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում սեփական դաշտում անցկացրած 5 խաղից հաղթել է միայն մեկում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ