Իտալացի մասնագետ Ռոբերտո դե Ձերբին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
44-ամյա մասնագետի համար «Բրայթոնի» ղեկին վերջին հանդիպումը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի տնային մրցավեճը, որը տեղի կունենա մայիսի 19-ին:
«Բրայթոնն» Անգլիայի ավարտվող առաջնությունում 37 խաղից հետո 48 միավորով 10-րդն է և այդ դիրքում էլ կմնա:
Հիշեցնենք, որ Դե Ձերբին 2022 թվականի սեպտեմբերից է գլխավորում անգլիական թիմը: