Logo

Դե Ձերբին կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

14:25 / 27.09.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզչի թեկնածուների թվում, հայտնում է Cadena SER-ը։

Իտալացի մասնագետը այս պահին համարվում է «Ռեալը» գլխավորելու հիմնական թեկնածուներից մեկը։ Դե Ձերբին նախորդ մրցաշրջանում նշանակվեց «Բրայթոնի» գլխավոր մարզչի պաշտոնում և Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի արդյունքներով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր։

Իսպանական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» նոր գլխավոր մարզչի հավանական թեկնածուների թվում է նաև Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա