Logo

Դե Ձերբին` Ֆաթիի մասին. «Կցանկանայի, որ նա բարելավի մարզավիճակը»

20:59 / 04.04.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին ցանկանում է, որ ակումբի վինգեր Անսու Ֆաթին բարելավի մարզավիճակը.

«Ֆաթին լավ է աշխատում մարզումներին, սակայն նրանից այլ ակնկալիքներ ունեմ։ Իմ կարծիքը նրա վերաբերյալ չի փոխվել. Ֆաթին աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, բայց կցանկանայի, որ նա բարելավի մարզավիճակը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է The Athletic-ը։

Ֆաթին վերջերս է ապաքինվել ծանր վնասվածքից, որի հետևանքով բաց է թողել «Բրայթոնի» նախորդ 14 հանդիպումները։ Ապրիլի 3-ին 21-ամյա ֆուտբոլիստը «Բրենթֆորդի» դեմ անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի արտագնա խաղում (0-0) չէր ընգրկվել «Բրայթոնի» հայտացուցակում։ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է կատալոնական «Բարսելոնային»։ Նա անգլիական ակումբում հանդես է գալիս վարձավճարով, 26 խաղում խփել է 4 գոլ և կատարել 1 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ