Logo

Դե Բյազին հեռացավ Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից

13:19 / 22.11.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
Ջիանի դե Բյազի

Իտալացի մասնագետ Ջիանի դե Բյազին չի շարունակի աշխատանքը ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստում որոշվել է չերկարաձգել Դե Բյազիի հետ պայմանագիրը, որի ժամկետը լրանում է նոյեմբերի 30-ին, հաղորդում է կառույցի մամուլի ծառայությունը

63-ամյա Դե Բյազին 2020 թվականից էր աշխատում Ադրբեջանի հավաքականում, որը նրա գլխավորությամբ անցկացրել է 39 հանդիպում, տարել 10 հաղթանակ, կրել 21 պարտություն ու գրանցել 8 ոչ-ոքի։ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի F խմբում (Բելգիա, Ավստիա, Շվեդիա, Էստոնիա) ադրբեջանցիները գրավել էին 4-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ