Logo

Դե Բրույնեն որոշում է կայացրել

21:21 / 28.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ցանկանում է ուժերը փորձել MLS-ում, հայտնում է TEAMtalk-ը։

33-ամյա ֆուտբոլիստն իր շրջապատին ասել է, որ մտադիր է ամռանը տեղափոխվել Մայամիի «Ինտեր», որի կազմում հանդես են գալիս լեգենդար ֆուտբոլիստներ Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը, Լիոնել Մեսին և Լուիս Սուարեսը:

Դե Բրույնեի` «Մանչեսթեր Սիթիի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 թվականի հուլիսի 1-ին:։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Սաուդյան Արաբիայի ակումբները, սակայն նա չի ցանկանում կարիերան շարունակել Մերձավոր Արևելքում:

Ընթացիկ մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, դարձել երկու գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը բելգիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա