Logo

Դե Բրույնեն հեռանում է «Մանչեսթեր Սիթիից»

15:18 / 04.04.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն սոցիալական ցանցերի իր էջերում տեղեկացրել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է անգլիական ակումբից:

«Այս մասին գրելը հեշտ չէ, բայց բոլոր ֆուտբոլիստներն էլ գիտեն, որ գալու է նման օր: Այս քաղաքն ու այս ակումբն ինձ տվել են ամեն ինչ, ես այլ ելք չունեի, քան ամեն ինչ վերադարձնելը:

Իմ ընտանիքը երախտապարտ է Մանչեսթերին, այն հավերժ կմնա մեր երեխաների անձնագրերում, և որ ամենակարևորն է՝ յուրաքանչյուրիս սրտում: 

Այս 10 տարվա ճանապարհորդության համար շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ ակումբին, անձնակազմին, թիմակիցներիս: Յուրաքանչյուր պատմություն ավարտվում է, բայց սա լավագույն գլուխն էր:

Եկե՛ք միասին վայելենք վերջին պահերը», - գրել է բելգիացին ֆեյսբուքյան իր էջում:

Դե Բրույնեն «Քաղաքաբնակների» կազմում անցկացրել է 413 հանդիպում (106 գոլ, 174 ասիստ) և նվաճել 16 տիտող:

33-ամյա կիսապաշտպանը գլխավոր ասիստենտն է մանչեսթերյան ակումբի պատմության մեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ