Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն համաձայնել է վիրահատվել ծնկի վնասվածքից հետո։
Het Laatste Nieuws-ի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի 3-4 ամիս։ Վիրահատությունը կկայանա բելգիական Անտվերպենում։
Օգոստոսի 11-ին Դե Բրույնեն վնասվածք էր ստացել «Բարնլիի» դեմ Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղում (3-0) և փոխարինվել 23-րդ րոպեին։ Բելգիացին 2015 թվականից է խաղում մանչեսթերյան ակումբում, որին նախորդ մրցաշրջանում օգնել էր հաղթել Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում՝ ձևակերպելով թրեբլ:


