Բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիին» միանալուց հետո 104 գոլային փոխանցում է կատարել Պրեմիեր լիգայում: 2015 թվականից հետո դա ասիստների լավագույն ցուցանիշն է Անգլիայի առաջնությունում, հաղորդում է Opta-ն:
Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է «Լիվերպոլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը 2015-ից հետո կատարել է 66 ասիստ: Եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը՝ 65 ասիստ:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին «Մանչեսթեր Սիթին» 3-1 հաշվով հաղթել էր «Բրենթֆորդին», իսկ Դե Բրույնեն գոլային փոխանցում էր կատարել անգլիացի Ֆիլ Ֆոդենին, որը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:


