Logo

Դե Բրույնեն 9 տարի անց որոշել է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

17:43 / 21.07.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադ», հայտնում է Manchester Evening News-ը։

Այժմ բանակցություններ են ընթանում ակումբների միջև: Ավելի վաղ լրագրող Ռուդի Գալետին հայտնել էր, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաց թողնել Բելգիայի հավաքականի 33-ամյա ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Այս ընթացքում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 382 հանդիպման, դարձել 102 գոլի և 170 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը: Transfermarkt-ը բելգիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ