Logo

Դե Բրույնեն 100-րդ գոլային փոխանցումը կատարեց Անգլիայի առաջնությունում

23:51 / 08.04.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն գոլային փոխանցում կատարեց «Սաութհեմփթոնի» դեմ ԱՊԼ-ի 30-րդ տուրի խաղում (4-1):

31-ամյա ֆուտբոլիստի համար սա 100-րդ գոլային փոխանցումն էր Անգլիայի առաջնությունում, հայտնում է Opta վիճակագրական կենտրոնը:

Նա դարձավ հինգերորդ ֆուտբոլիստը, որը նման ցուցանիշ է գրանցում, և դա արեց ԱՊԼ-ի պատմության մեջ բոլորից արագ:

Ֆուտբոլիստներ, որոնք 100 և ավելի գոլային փոխանցում են կատարել ԱՊԼ-ում

1) Կևին դե Բրույնե (237 հանդիպում)
2) Սեսկ Ֆաբրեգաս (293)
3) Ռայան Գիգզ (367)
4) Ուեյն Ռունի (445)
5) Ֆրենկ Լեմպարդ (559)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա