Բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն առաջին գոլերը խփեց Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» կազմում:
34-ամյա ֆուտբոլիստը կատալոնական «Ժիրոնայի» դեմ ընկերական խաղում դուբլ գրանցեց և ասիստ կատարեց: Դե Բրույնեն չորրորդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Ջովանի Դի Լորենցոյին, իսկ 15-րդ և 23-րդ րոպեներին աչքի ընկավ դարպասի գրավմամբ:
«Նապոլին» այս խաղում հաղթեց 3-2 հաշվով:
Ընկերական խաղ
«Նապոլի» - «Ժիրոնա»` 3-2 (տեսանյութ)
Ջովանի Դի Լորենցո, 4, Կևին Դե Բրույնե, 15, 23 - Քրիստիան Ստուանի, 33, 42


