«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն խոսել է Էդեն Ազարի՝ Մադրիդի «Ռեալում» ունեցած խնդիրների մասին։
«Հաճելի չէ հավաքականի թիմակցիդ նման իրավիճակում տեսնելը։ Էդենն առաջին անգամ է, որ այդքան հաճախ խաղադաշտ դուրս չի գալիս։ Նա շատ վնասվածքներ ուներ, բայց ես կարծում եմ, որ Ազարը դեռ կարող է տարբերություն ստեղծել։
Ես վստահ եմ Էդենի հարցում։ Նա այնքան բարձր խաղամակարդակ ունի, որ դեռ կարող է տարբերություն ստեղծել։ Իրենից է կախված՝ կուզենա մնալ «Ռեալում» ու պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար, թե ոչ»,- ասել է Դե Բրույնեն։
Այս մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում մասնակցել է 11 հանդիպման ու 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։