Logo

Դե Բրույնե. «Ես եկել եմ բարձր մակարդակի թիմ»

22:25 / 19.07.2025Ֆուտբոլ
null

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ներկայացվել է որպես Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ես այստեղ եմ, քանի որ այս ակումբը կարող է պայքարել գավաթների համար բոլոր մակարդակներում, և այստեղ ես կկարողանամ ցուցադրել իմ որակները։ Ոգևորված եմ կյանքիս այս նոր փուլով։ Ես դեռ ունեմ մոտիվացիա և որակներ՝ այս մակարդակում մրցունակ լինելու համար։ Տպավորված էի «Նապոլիի» ծրագրերով և շատ գոհ եմ իմ ընտրությունից։

Եկել եմ բարձր մակարդակի թիմ, որը ցանկանում է հաջողության հասնել բոլոր մրցաշարերում։ Մենք հույս ունենք առաջնությունում հնարավորինս բարձր տեղ գրավել և լավ հանդես գալ Չեմպիոնների լիգայում ու գավաթի խաղարկությունում: Սա ինձ համար նոր փորձ է, և ես գիտեմ, որ տարբերվում է Պրեմիեր լիգայից։ Ես պետք է հարմարվեմ թիմին և Ա Սերիային, որը շատ դժվար առաջնություն է՝ բազմաթիվ լավ թիմերով, բայց վստահ եմ և անհամբեր սպասում եմ խաղերին։

Ես շատ տարբեր առաջարկներ եմ ունեցել, բայց «Նապոլին» ինձ համար լավագույն նախագիծն էր բոլոր առումներով։ Նրանք արդեն չեմպիոններ են և կատարելագործում են թիմը՝ պայմանագիր կնքելով 4-5 խաղացողի հետ:

Կարծում եմ՝ դեռ կարող եմ խաղալ բարձր մակարդակում։ Կգա մի օր, երբ կզգամ, որ չեմ կարող դա անել, բայց հիմա 34 տարեկան եմ և զգում եմ, որ դեռ պատրաստ եմ խաղալ բարձր մակարդակում։ Պետք է դա ցույց տամ պաշտոնական խաղերում», - ասել է բելգիացին ասուլիսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ