Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականն Էկվադորի թիմի դեմ ընկերական խաղում հաղթեց 1-0 հաշվով։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց պորտուգալական «Բենֆիկայի» վինգեր Անխել Դի Մարիայի դիպուկ հարվածը։
«Ալբիսելեստեն» հունիսի 15-ին ընկերական խաղ կանցկացնի նաև Գվատեմալայի հավաքականի դեմ։ Էկվադորը հավաքականը հունիսի 13-ին հանդիպելու է Բոլիվիայի թիմին։
Հիշեցնենք, որ Արգենտինայի և Էկվադորի հավաքականները պատրաստվում են հունիսի 21-ին ԱՄՆ-ում մեկնարկող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։
Ընկերական խաղ
Արգենտինա - Էկվադոր` 1-0
Անխել Դի Մարիա, 40