Ընկերական հանդիպում
«Դի Սի Յունայթեդ» (ԱՄՆ) 2-6 «Բավարիա» (Գերմանիա)
Գոլերը՝ 0-1՝ Մանե՝ 5', 0-2՝ Զաբիտցեր՝ 12', 0-3՝ Գնաբրի՝ 44', 0-4՝ Դե Լիխտ՝ 47', 0-5՝ Զիրկզե՝ 51', 1-5՝ Սիմոնսեն՝ 54', 2-5՝ Կու-Դիլյետրո՝ 83', 2-6՝ Մյուլեր՝ 90+2'
Հիշեցնենք, որ ամերիկյան թիմը վերջերս գլխավորել է Ուեյն Ռունին: «Բավարիայում» նորամուտը նշեցին պաշտպաններ Նուսաիր Մազրաուին, Մատեյս դե Լիխտը, կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը և սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն:
«Բավարիան» ԱՄՆ-ում հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 24-ին՝ մրցելով Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ:


