ՊՍԺ-ի ֆուտբոլիստներից «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը ներկա կլինեն միայն Ուսման Դեմբելեն, Դեզիրե Դուեն ու Ժոաու Նևեշը, գրում է DAZN-ը։
Փարիզյան գրանդը «Ոսկե գնդակին» զուգահեռաբար Ֆրանսիայի Լիգա 1-ի 5-րդ տուրում կմրցի «Մարսելի» դեմ։
Այդ հանդիպումը պետք է կայանար սեպտեմբերի 21-ին, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել էր մեկ օրով։
Դեմբելեն ու Դուեն վնասվածք ունեն և, միանշանակ, բաց էին թողնելու «Մարսելի» դեմ խաղը, իսկ Նևեշը դուրս է մնացել «Պարի Սեն-Ժերմենի» հայտացուցակից։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 22-ին` ժամը 21:00-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ով:
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


