Քիմ Քարդաշյանի նախկին մենեջեր Էնջի Կուկավսկին դանակահարվել է Լոս Անջելեսում. հայտնում է TMZ-ը:
Ոստիկանության տվյալներով՝ այս հանցագործության համար արդեն ձերբակալվել է 49-ամյա Ջեյսոն Բարքերը, ում հետ 55-ամյա կինը մտերիմ հարաբերություններ է ունեցել: Իրավապահները շեշտում են, որ Բարքերը սպանել է Կուկավսկուն «անտանելի ցավ ու տառապանք պատճառելու նպատակով՝ վրեժխնդրության, շորթման, հարկադրանքի և սադիստական նպատակներով»:
Էնջին անհետացել է դեկտեմբերի 23-ին, նրա մարմինը գտել են մեքենայում՝ սպանությունը կատարվել է Կուկավսկու տանը, բայց հետո Բարքերը դիակը տեղափոխել է մեքենայի մեջ և թողել այնտեղ:
Բացի Քարդաշյաններից, Կուկավսկին եղել է ռեփեր Նիկի Մինաժի՝ Քանյե Ուեսթի մենեջերը և աշխատել Թուփակի ժառանգների հետ: «Անժելան լավագույնն էր: Նա հոգ էր տանում բոլորիս մասին, անում էր անհավանական բաներ: Նրան կկարոտենք: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հղում նրա ընտանիքին և մտերիմներին այս դժվարին պահին»,- նշված է Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ուղերձում: