Logo

Դավիթ Յուրչենկոն 4-րդ ամենատարեց ֆուտբոլիստն է, որ նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 06.09.2020ՍՊՈՐՏ
118935553 10164350410525247 8026632250608598203 o - Դավիթ Յուրչենկոն 4-րդ ամենատարեց ֆուտբոլիստն է, որ նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:52

-

-

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ Սկոպյեում կայացած Ազգերի լիգայի մրցախաղում Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանած ռուսաստանցի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն ամենատարեցն էր մեր ընտրանու կազմում: Նա դարձավ ՀՀ հավաքականում նորամուտը 30-ից բարձր տարիքում նշած 16-րդ ֆուտբոլիստը: Յուրչենկոն մակեդոնացիների հետ խաղում 34 տարեկան 162 օրական էր: Դա 4-րդ ցուցանիշն է: Փորձառու դարպասապահն ընդգրկվեց նաև ՀՀ հավաքականում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Միշել Տեր-Զաքարյանին (34 տարեկան 78 օրական):

Յուրօրինակ ռեկորդակիրը Երևանի «Արարատի» նախկին ավագ Աշոտ Խաչատրյանն է, որն առաջին հանդիպումը հավաքականում անցկացրել է 34 տարեկան 347 օրականում՝ մասնակցելով 1994թ. հուլիսի 16-ին Երևանում Մալթայի հավաքականի հետ կայացած ընկերական հանդիպմանը: Այդ խաղում ՀՀ հավաքականում նորամուտը 30-ից բարձր տարիքում է նշել նաև Պողոս Գալստյանը: Նրանք առաջինն էին, որ նման ցուցանիշ են գրանցել:

118940485 10164350410890247 902679579995072374 o 960x745 - Դավիթ Յուրչենկոն 4-րդ ամենատարեց ֆուտբոլիստն է, որ նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում
Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Խոակին Կապառոսն էլ արժանացավ Բեռնար Կազոնիի և Հենկ Վիսմանի տխուր ճակատագրին

34 տարեկանում են առաջին անգամ հավաքականի մարզաշապիկը կրել նաև դարպասապահ Արմեն Ավագյանը և հարձակվող Գառնիկ Ավալյանը: Ընդ որում վերջինս նորամուտը նշել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ կայացած ընտրական մրցախաղում:

Իսկ ահա Ավագյանի նորամուտը շատ անհաջող է ստացվել: Նա Չիլիի հավաքականի ֆուտբոլիստների հարվածներից հետո ստիպված էր 7 անգամ գնդակը հանել ցանցից:

VNews.am-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ՀՀ հավաքականում նորամուտը նշել են 30-ից բարձր տարիքում:

ՖուտբոլիստներՏարիքՆորամուտի խաղը
1. Աշոտ Խաչատրյան34 տ. 347 օր.16.07.1994. Հայաստան – Մալթա՝ 1-0 (Ը)
2. Գառնիկ Ավալյան34 տ. 236 օր.30.04.1997. Հայաստան – Հս. Իռլանդիա` 0-0 (ԱԱ)
3. Արմեն Ավագյան34 տ. 211 օր.04.01.1997. Չիլի – Հայաստան՝ 7-0 (Ը)
4. Դավիթ Յուրչենկո34 տ.162 օր.05.09.2020. Հս. Մակեդոնիա – Հայաստան՝ 2-1 (ԱԼ)
5. Միշել Տեր-Զաքարյան33 տ.195 օր.31.08.1996. Հայաստան – Պորտուգալիա` 0-0 (ԱԱ)
6. Պողոս Գալստյան33 տ.187 օր.16.07.1994. Հայաստան – Մալթա՝ 1-0 (Ը)
7. Գևորգ Հովհաննիսյան33 տ. 80 օր.04.09.2016. Դանիա – Հայաստան՝ 1-0 (ԱԱ)
8. Ալեքս դա Սիլվա32 տ. 141 օր.27.05.2014. ԱՄԷ – Հայաստան՝ 3-4 (Ը)
9. Համլետ Հ. Մխիթարյան31 տ. 358 օր.07.09.1994. Բելգիա – Հայաստան՝ 2-0 (ԵԱ)
10. Արամ Հայրապետյան31 տ. 122 օր.24.03.2018. Հայաստան – Էստոնիա` 0-0 (Ը)
11. Սամվել Նիկոլյան31 տ. 65 օր.15.11.1995.Դանիա – Հայաստան՝ 3-1 (ԵԱ)
12. Արմեն Սանամյան30 տ. 338 օր.04.01.1997. Չիլի – Հայաստան՝ 7-0 (Ը)
13. Արմեն Ադամյան30 տ. 308 օր.18.08.1998. Հայաստան – Լիբանան` 1-0 (Ը)
14. Կարեն Մարկոսյան30 տ. 29 օր.21.11.1998. Հայաստան – Էստոնիա` 2-1 (Ը)
15. Էրիկ Ասադուրյան30 տ. 11 օր.05.10.1996. Հս. Իռլանդիա – Հայաստան՝ 1-1 (ԱԱ)
16. Գագիկ Սիմոնյան30 տ. 11 օր.01.09.2001. Ուելս – Հայաստան՝ 0-0 (ԱԱ)

Դավիթ Յուրչենկոն դարձավ ՀՀ հավաքականի դարպասը պաշտպանած 18-րդ դարպասապահը: Նրա նորամուտը ՀՀ ազգային հավաքականում անհաջող ստացվեց: Մակեդոնացիների հետ խաղում նա ստիպված էր մրցակցի 11մ հարվածներից հետո 2 անգամ գնդակը հանել ցանցից:

118955247 10164350410800247 4682648471872899977 o 960x805 - Դավիթ Յուրչենկոն 4-րդ ամենատարեց ֆուտբոլիստն է, որ նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում
Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Կապառոս. «Գոհ եմ իմ ֆուտբոլիստներից. հեշտ չէր խաղալ այսպիսի պայմաններում»

Հայաստանի հավաքականում հանդես եկած դարպասապահներից իրենց նորամուտի խաղում դարպասն անառիկ են պահել Հարություն Աբրահամյանը, Ռոման Բերեզովսկին, Արմեն Համբարձումյանը, Ապուլա Բետեն, Գևորգ Կասպարովը, Ֆելիքս Հակոբյանը, Արսեն Բեգլարյանը և Արամ Հայրապետյանը:

Հայաստանի ազգային հավաքականի դարպասն առաջինը պաշտպանելու պատվին արժանացել է Հարություն Աբրահամյանը: Հենց նրան է վստահվել դարպասի պաշտպանությունը 1992թ. հոկտեմբերի 14-ին Մոլդովայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում, որում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

Իսկ անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը Ռոման Բերեզովսկին է, որը Հայաստանի ազգային հավաքականում իր ելույթներն ավարտել է 41 տարեկան 233 օրականում: Նա ՀՀ հավաքականում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստն է:

118891465 10164346794505247 1487513401719652661 o 960x592 - Դավիթ Յուրչենկոն 4-րդ ամենատարեց ֆուտբոլիստն է, որ նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում
Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ ազգային հավաքականի դարպասը պաշտպանած դարպասապահների ցուցանիշները:

Դարպասապահներ        ԽաղԳոլՄիջինԱնառիկՄրցաշրջան
1. Ռոման Բերեզովսկի941551,64211996-2016
2. Գևորգ Կասպարով29381,3192005-2009, 2011-2015
3. Հարություն Աբրահամյան26421,6161992-2001
4. Արամ Հայրապետյան18321,7742018-2019
5. Արսեն Բեգլարյան14221,5742016-2017
6. Արմեն Համբարձումյան8151,8722002-2004
7. Արմեն Պետրոսյան791,2811994-1996
8. Ապուլա Բետե671,1632004-2005
9. Մայիս Ազիզյան461,5012007-2008
10. Գրիգոր Մելիքսեթյան4133,252012, 2017
11. Արմեն Ավագյան3165,331997
12. Ստեփան Ղազարյան2422010
13. Ֆելիքս Հակոբյան112007
14. Գոռ Մանուկյան1112018
15. Արսեն Պետրոսյան1222011
16. Հենրի Ավագյան1222018
17. Դավիթ Յուրչենկո1222020
18. Կարեն Իսրայելյան1332011

Գլխավոր լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ