Logo

Դավիթ Մանոյանը նոր ակումբ ունի

16:23 / 29.03.2023Fastex Պրեմիեր լիգա
Պաշտոնական
null

32-ամյա կիսապաշտպան Դավիթ Մանոյանն ազատ գործակալի կագավիճակում միացել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Չարենցավանի «Վանին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մանոյանի նախորդ ակումբը Երևանի «Արարատն» էր: Կողմերը փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզել էին փետրվարին:

Նա երևանյան ակումբին միացել էր 2020/21 մրցաշրջանից առաջ, անցկացրել 84 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ ու Հայաստանի գավաթակիր։

Կարիերայի ընթացքում Մանոյանը ելույթ է ունեցել նաև Գյումրի «Շիրակում», Երևանի «Նոայում», «Ալաշկերտում» ու «Փյունիկում», հյուսիսմակեդոնական «Ռաբոտնիչկիում», լեհական «Սանդեցյայում», Կիպրոսի «Նեա Սալամիս» և «Կարմիրոտիսա» ակումբներում: Հայաստանի ազգային հավաքականում կիսապաշտպանն անցկացրել է 26 հանդիպում։

Transfermarkt-ը Դավիթ Մանոյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 125 հազար եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա