Logo

Դավիթ Հովհաննիսյանը` ոսկե, Ռաֆիկ Հարությունյանը` արծաթե մեդալակիր

10:14 / 31.08.2025Ծանրամարտ
null

Հայ ծանրորդներ Դավիթ Հովհաննիսյանն ու Ռաֆիկ Հարությունյանը Լեհաստանում կայացած Վալդեմար Մալակի անվան միջազգային մրցաշարում տպավորիչ ելույթներ են ունեցել: Հովհաննիսյանը դարձել է ոսկե, իսկ Հարությունյանը` արծաթե մեդալակիր: Հաղթողը ստացել է 3000 եվրո, արծաթե մեդալակիրը` 2000:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 365 կգ արդյունք, իսկ Հարությունյանը` 352 կգ: Այս մրցաշարում տարբեր քաշային կարգերի 13 ծանրորդներ հանդես են եկել միաժամանակ, հաղթողը որոշվել է Սինքլերի գործակցով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ