Logo

Դավիթ Հովհաննիսյանը՝ Դոհայի Գրան պրիի արծաթե մեդալակիր

23:08 / 11.12.2023Ծանրամարտ
null

Դոհայում ընթացող ծանրամարտի վարկանիշային Գրան պրիում 96 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, հայտնում է ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայ ծանրորդը պոկում վարժությունում սկզբում բարձրացրել է 160 կիլոգրամանոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ Դավիթը 5 կգ ավելի է պոկել, իսկ վերջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահել է 170 կգ:

Հրում վարժությունում Հովհաննիսյանն առաջին փորձից բարձրացրել է 200 կգ-ը, սակայն հաջորդ երկու մոտեցումները ձախողել է՝ երկամարտի 370 կգ արդյունքով գրավելով երկրորդ տեղը:

Առաջին տեղը գրավել է Թուրքմենստանի ներկայացուցիչ Շահզաբեկ Մատյակուբովը, որը գրանցել է երկամարտի 371 կգ արդյունքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 18-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը պայքարում գրավել էր երրորդ տեղը:

Դեկտեմբերի 12-ին մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի չեմպիոններ Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը (102 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա