Logo

Դավիթ Հակոբյանը հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական

13:56 / 10.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Սլովակիան ներկայացնող «Պոդբրեժովայի» կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2027-ի ընտրական մրցաշարի E խմբի 5-րդ տուրում նոյեմբերի 14-ին կմրցի Չեռնոգորիայի, իսկ 6-րդ տուրում՝ նոյեմբերի 18-ին Շվեդիայի Մ21 թիմերի դեմ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Արմավիրում։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմն ընտրական մրցաշարում պարտվել է բոլոր 4 խաղերն ու վերջին` 6-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ