Logo

Դավիթ Դավիդյանը երկարաձգել է պայմանագիրը «Փյունիկի» հետ

20:09 / 24.06.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դավիթ Դավիդյանը նոր պայմանագիր է կնքել  Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

««Փյունիկն» ինձ համար ընտանիքի նման է, ուրախ եմ պայմանագրիս երկարաձգման համար: Առաջին նպատակը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում հայտնվելն է, իսկ հետո, գալիք մրցաշրջանում կփորձեմ օգնել թիմին նաև առաջնությունում առաջին տեղը զբաղեցնել»,- նշել է Դավիդյանը:

Դավիդյանը 2022 թվականի հուլիսին ռուսական «Խիմկիից» էր վարձավճարով տեղափոխվել «Փյունիկ»: 2022/23 մրցաշրջանում նա «Փյունիկի» կազմում մասնակցել է 31 խաղի` խփել մեկ գոլ, կատարել 1 գոլային փոպանցում:

Լուսանկարը՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ