Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ։ 2021թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) օլիմպիական ուղեգիր էր նվաճել հունիսին Թաիլանդում կայացած վարկանիշային մրցաշարում։
Գյումրեցի բռնցքամարտիկը նաև կլինի Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը Փարիզ-2024-ի բացման արարողության ժամանակ։
FastNews-ի ռեպորտաժը պատմում է Դավիթի անցած ճանապարհի ու իր առաջին Օլիմպիական խաղերին պատրաստվելու մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Փարիզ-2024-ում Հայաստանը կունենա 15 մասնակից՝ 7 մարզաձևում (երեքը՝ սպիտակ քարտով): Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդես կգան հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ), բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ, 100մ), Վարսենիկ Մանուչարյանը (բաթերֆլայ, 100մ) և աթլետ Երվանդ Մկրտչյանը (800մ վազք)։


