Logo

Դավիթ Ավանեսյանը պարտվել է տիտղոսային մենամարտում

11:21 / 14.07.2024Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը չի կարողացել տիրանալ IBF վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսին:

35-ամյա բռնցքամարտիկը Ֆիլադելֆիայում կայացած տիտղոսային մենամարտում տեխնիկական նոկաուտով պարտվել է գործող չեմպիոն Ջարոն Էնիսին:

Ամերիկացին 5-րդ ռաունդի վերջնամասում նոկդաունի է ենթարկել Ավանեսյանին, որը 6-րդ ռաունդից առաջ եղած ընդմիջմանը մրցավարներին հայտնել է, որ չի կարող շարունակել մենամարտը, գրանցվել է տեխնիկական նոկաուտ:

27-ամյա Էնիսն անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում, սա նրա 32-րդ հաղթանակն է: Ավանեսյանի համար սա 5-րդ պարտությունն է, ունի 31 հաղթանակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ