Logo

Դավիթ Ավանեսյանն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին

19:32 / 29.12.2024Բռնցքամարտ
null

Դավիթ Ավանեսյանը պրոֆեսիոնալ ռինգում 35-րդ մենամարտն է անցկացրել և առաջին ռաունդում նոկաուտով հաղթել թաիլանդցի Սադուդի Շուրիմանին։

Թաիլանդի Պհուկետ քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում 36-ամյա Ավանեսյանը մրցակցին մի քանի անգամ նոկդաունի է ենթարկել, ինչից հետո ռինգի մրցավարն ընդհատել է մենամարտը։ Այն կայացել է կիսամիջին քաշային կարգում։

Շուրիմանին պարտությունից հետո հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Հայ բռնցքամարտիկը WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն է։ Նա տարել է 30-րդ հաղթանակը (18-ը` նոկաուտով), ունի նաև 4 պարտություն և 1 ոչ-ոքի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա