Թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել աշխարհի թիմային առաջնության (Davis Cup) եվրոպական գոտում և դարձել չորրորդ ենթախմբի հաղթող։
Վերջին մրցախաղում Հայաստանի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: Հաղթանկներ են տարել Միքայել Ավանեսյանը (6-4, 6-4) և Հենրիկ Նիկողոսյանը (6-3, 6-1), իսկ Սեդրակ Խաչատրյանը պարտվել է (0-6, 2-6):
Զուգախաղում Նիկողոսյանն ու Հարություն Սոֆյանը երկու սեթում հաղթել են 6-3, 6-1 հաշվով:
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3-0 հաշվով հաղթել էր Ալբանիային, իսկ երկրորդ մրցախաղում պարտվել էր Մալթային ու դուրս եկել փլեյ-օֆֆ։ Հայ թենիսիստները դարձել են ենթախմբի երկու հաղթողներից մեկն ու արժանացել գավաթի և մեդալների։
Մրցաշարն անցկացվում էր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։