Logo

Էդգար Դավիդս. «Ինձ դուր է գալիս այդ սերբը, բայց «Յուվենտուսի» մարզաշապիկը ծանր է»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:50 / 06.02.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Էդգար Դավիդսը մեկնաբանել է սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի «Ֆիորենտինայից» «Յուվենտուս» տեղափոխությունը։

«Ինձ դուր է գալիս այդ սերբը, բայց «Յուվենտուսի» մարզաշապիկը ծանր է և նման չէ «Ֆիորենտինային»։ Հիմա մենք կտեսնենք, թե իրականում նա իրենից ինչ է ներկայացնում որպես ֆուտբոլիստ։

«Յուվենտուսում» չպետք է սխալվես։ Այլ թիմերում խաղալն ավելի հեշտ է, բայց երբ դու կրում ես «Յուվենտուսի», «Միլանի» կամ «Ինտերի» մարզաշապիկը, ամեն բան այլ է։ Դու պետք է մշտապես հաղթես»,- Դավիդսի խոսքն է մեջբերում Calciomerato-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերից «Ֆիորենտինան» 70 մլն եվրո է վաստակել։ Եվս 10 մլն եվրո կվճարվի բոնուսի տեսքով։ Գործակալական միջնորդավճարները 11,6 մլն եվրո են կազմել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա