Logo

Դավիդե Ֆրատեզի․ «Մխիթարյանը ոգեշնչման աղբյուր է»

15:21 / 10.01.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին գովեստի խոսքեր է ասել իր ակումբակից Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Ամեն օր մարզման ժամանակ իմ աչքի առաջ ունեմ երկու հիանալի օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանն ու Նիկոլո Բարելան։ Մխիթարյանից կվերցնեի գնդակը վերահսկելու հմտությունը, նա իսկապես շատ ուժեղ է այդ առումով: Բացի այդ, Մխիթարյանն ունի մեծ փորձ, շատ է աշխատում ու բարձր մակարդակով խաղում արդեն 15 տարի: Նա այն խաղացողն է, որը կարող է ոգեշնչման աղբյուր լինել բարձունքում հայտնվելու համար»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է fcinternews.it-ը՝ հղում անելով Rivista Undici ամսագրին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մխիթարյանն «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգել էր 2 տարով՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը 2022 թվականի ամռանը «Ռոմայից» է տեղափոխվել «Ինտեր», որի կազմում անցկացրել է 74 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 8 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա